ՀՀ պետական բյուջեի միջոցներով Այգեվանում, Լենուղիում, Նորավանում կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ. Դավիթ Խուդաթյան

Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«ՀՀ պետական բյուջեի միջոցներով Արմավիր համայնքի երեք գյուղերում` Այգեվանում, Լենուղիում, Նորավանում կկառուցվեն մոդուլային մանկապարտեզներ (լուսանկարում պատկերված տեսքով):

Մանկապարտեզներից յուրաքանչյուրի նախագծային արժեքը գերազանցում է 800 միլիոն դրամը` ներառյալ տարածքի բարեկարգումը և մանկապարտեզի ամբողջական կահավորորումը, նախատեսված ընդունել մինչև 144 երեխայի:

Այգեվան և Լենուղի գյուղերի մանկապարտեզների նախագծերը արդեն պատրաստ են, Նորավանում` ընթացքի մեջ:
Առաջիկա շաբաթներին շինարարական աշխատանքների համար կհայտարարվեն մրցույթներ, շինարարական աշխատանքների մեկնարկը կտրվի այս տարվա ընթացքում:

Հետխորհրդային տարիներից ի վեր Այգեվանի, Լենուղու և Նորավանի երեխաները առաջին անգամ հնարավորություն կունենան հաճախելու մանկապարտեզ` իրենց բնակավայրերում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ