![]()
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
‼️Կառավարության կողմից հատկացված զգալի միջոցների արդյունքում մենք այսօր մարզահամերգային համալիրում կարողանում ենք անցկացնել ամենաբարձր մակարդակի մրցումներ:
✅ Ժամանակակից հատակ գնելու արդյունքում, կարողանում ենք կազմակերպել բասկետբոլի, հանդբոլի, ֆուտզալի և շատ այլ առաջնություններ:
✅ Ժամանակակից ցուցատախտակների վրա հեռարձակվում են ոչ միայն մրցումների տվյալները, այլ հենց այդ պահին մարզահամալիրի դահլիճում տեղի ունեցողը:
✅ Այլ ենթակառուցվածքների զարգացումը նույնպես թույլ է տալիս չամաչել մրցումները հյուրընկալելիս:
⛹🏻♂️ Անցած երեք օրերին Համալիրում հյուրընկալել էինք ԱՄՆ-ի, Սիրիայի և Իրանի հավաքականներին՝ Սադայի մրցաշարի շրջանակներում:
👍 Ավելացնեմ, որ եթե նախկինում մենք լուրջ խնդիրներ էինք ունենում Համահայկական խաղերի անցկացման ժամանակ, հիմա այդ խնդիրը վերացել է:
![]()