![]()
Asekose.am-ի Փոփ Արտ հաղորդման հյուրը դերասան Հարություն Մովսիսյանն է:
Հարություն Մովսիսյանը 2003 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստ կոչմանը: Խաղացել է ավելի քան 150 դեր ներկայացումներում, հեռուստաներկայացումներում, ֆիլմերում։
Հարություն Մովսիսյանը 1968 թվականին ավարտել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դրամատիկ դերասանի բաժնում (Վարդան Աճեմյանի արվեստանոց)։
![]()
1973 թվականին խաղացել է Խրեստակովի դերը Գոգոլի «Ռևիզորը» ներկայացման մեջ՝ որպես դիպլոմային աշխատանք և նույն թվականից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան։
տեսանյութը՝ Asekose.am
![]()