Ռուսաստանը հրթիռակոծել է Ադրբեջանի դեսպանատան շրջակայքը , շենքը վնասվել է

Այսօր առավոտյան Կիևի ուղղությամբ արձակված հրթիռները պայթել են Ադրբեջանի դեսպանատան մոտ։

Կիևում ադրբեջանցի դիվանագետները հայտնել են, որ հրթիռներն ընկել են դեսպանատնից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա և լուրջ վնաս են հասցրել շենքին։

Դեսպանատան շենքում ուժեղ պայթյունի ալիքից պատուհանները փշրվել են, պատերին ճաքեր են առաջացել։ Նշենք , որ սա առաջին դեպքը չէ, երբ Կիևի գնդակոծության հետևանքով վնասվում է հենց Ադրբեջանի դեսպանատունը։

Դեսպանատունը գտնվում է բլրի վրա, փորձագետները պետք է պարզեն, թե ինչպես է հրետակոծությունն ազդել սեյսմակայունության վրա:

Պատերազմի մեկնարկից առաջ Ադրբեջանի դեսպանատան շենքը վերանորոգվել էր։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ