![]()
Ռուսական զորքի՝ Կիևը հրթիռակոծելու հետևանքով հինգ քաղաքացի վիրավոր է, փլատակների տակ դեռ մարդիկ կան, դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները.
«Քիչ առաջ փլատակների տակից դուրս է բերվել 7 տարեկան երեխա. աշխատանքներն են իրականացվում մորը փրկելու ուղղությամբ»,- հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:
Հիշեցնենք՝ հրթիռակոծության հետևանքով հրդեհ էր բռնկվել 9 հարկանի բնակելի շենքում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
![]()