Պեսկովը հերքում է

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերը, ըստ որի՝ Վլադիմիր Պուտինը գիշերը ժամանել է Կրեմլ՝ կարևոր հայտարարությամբ հանդես գալու համար, փոխանցում է ТАСС-ը:

«Ոչ: Դա այդպես չէ»,- ասել է նա:

Հիշեցնենք՝ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ նշվում էր, որ Պուտինը շտապ ժամանել է Կրեմլ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ