Շոյգուն ժամանել է Ուկրաինա

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ժամանել է Ուկրաինա։ Այցի նպատակն է ստուգել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած ռուսական զորքերի մարտական վիճակը ։Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Ռուսական խմբավորումների հրամանատարական կետերում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հրամանատարներից զեկուցումներ է լսել հիմնական օպերատիվ շրջաններում Ռուսաստանի Զինված ուժերի ներկայիս իրավիճակի և գործողությունների մասին», — ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարը զինծառայողներին հանձնել է նաև պետական ​​պարգևներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ