Պուտինը գիշերը շտապ ժամանել է Կրեմլ

Ռուսական լրատվամիջոցներում տեսանյութ է տարածվել, որտեղ նշվում է, որ գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կորտեժը շտապ ժամանել է Կրեմլ:

Նախնական տեղեկություններով՝ նա պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ