Ռուսական զորքը հրթիռակոծել է Կիևը

Ռուսական զորքի հրթիռակոծության հետևանքով հրդեհ է բռնկվել Կիևի 9 հարկանի բնակելի շենքերից մեկում՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ հարկերի մասնակի ավերածություններով։

Իրականացվում է բնակիչների տարհանում. կան տուժածներ: Ուկրաինական լրատվամիոցների հաղորդմամբ, հարձակումը տեղի է ունեցել վաղ առավոտյան:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ