![]()
Արսեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լրատվականներ կան, դարձել են գուշակներ։ Լրատվամիջոցներում ակտիվ քննարկվում և շրջանառվում է Սիսիանում տիրող քաղաքական իրավիճակը։
Մինչ այս պահը, որևէ հրապարակում, որը վերաբերում է ինձ, չի համապատասխանում իրականությանը։
Մոտ ժամանակներս, ես և ընկերներս (մեր թիմակիցները), հանդես կգանք պաշտոնական հայտարարությամբ։
Ինչպես հիշում եք, ուղիղ եթերով, մանրամասն ներկայացրել եմ Սիսիանի համայնքապետի Ժ/Պ-ի գործունեության հետ կապված մեր անհամաձայնության մասին` փաստերով։
Միանշանակ է` առաջիկայում կայանալիք ընտրություններում մասնակցելու ենք, և մեր շանսերը գնահատում ենք հաղթական։
Որևէ մեկը չի կարող իր կամքը պարտադրել մյուսներին, և այդ պարտադրանքը քողարկել և պաշտպանել ժողովրդի կողմից սիրված և հարգված մարդկանցով, կամ թիմի անունով։
Որևէ մեկի կողմից` միանձնյա, ժողովրդավարության անվան տակ հակաժողովրդական գործելը տապալված է։
Որևէ մեկը իրավունք չունի մի ամբողջ համայնք լարվածության մեջ պահել` ում, որտեղ ցանկանա աշխատանքի տեղավորել, կամ ազատել։
Ժողովրդի ազատության ճանապարհին կանգնողները մերժվել են 2018-ի ապրիլի 23-ին, և նմանատիպ փորձերը կանխելու է հե’նց ժողովուրդը։
Եթե, որևէ մեկը կհամարձակվի ինձ ներկայացնել, թե իբր դուրս եմ եկել իմ թիմի դեմ, անմիջապես անցեք նրա վրայով, քանի որ հենց նա է այն խոչընդոտը, ով փորձում է արդարության և ժողովրդավարության անվան տակ, պարտադրել իր կամքը և սպասարկել իր և իր մերձավորների անձնական շահը։
Որոշողը ժողովուրդն է, ո’չ թե իրենից ոչինչ չներկայացնող ինչ-որ մեկը։
հեղափոխական ընկերներս շատ լավ գիտեն, ո’չ մի վայրկյան չեմ շեղվի մեր գաղափարներից` ամուր կանգնած եմ և կանգնելու եմ Նիկոլ Փաշինյանի և մեր թիմի կողքին, որքան ուժերս ներեն։
Պարզապես մի բան կհիշեցնեմ մեր հայրենակիցներին` հիշեք, թե որքան քողարկված հակահեղափոխական բարձրաստիճան պաշտոնյաներ կային հեղափոխական կառավարությունում, որոնց դիտավորյալ գործողություններով բավականին շատ հեղափոխական ընկերներ կորցրեցինք, որից հետո բացահայտվեցին այդ պաշտոնյաները և դուրս շպրտվեցին։
Ով ինձ ճանաչում է, հաստատ մենակ չի թողնի արդարության համար ճակատամարտում։
Սիսիանում ամեն ինչ հստակ է։
![]()