![]()
Այլևս անկասկած է, որ իշխանափոխության պահանջով փողոց դուրս եկած ընդդիմության շարժումը վաղուց իսկ տապալված է։ Հիմա ընդամենը ընդդիմության առաջնորդներից մի մասը տարբեր պատճառաբանություններով կամ փողոց դուրս չի գալիս, կամ փորձում է ձախողման համար մեղավորներ գտնել։
Փաստ է նաև, որ տևական ժամանակ է արդեն, ինչ Ռոբերտ Քոչարյանն այլևս չի այցելում Ֆրանսիայի հրապարակ, իսկ դեռևս հունիսի 4-ին Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը լքեց երկիրը՝ մեկնեց ԱՄՆ։
Այս պատմությունը այն բազմաթիվներց մեկն է, որ բացահայտում է քոչարյանական ընտանիքի հայրենասիրությունը։ Վերջիններիս երեխաները նախ Հայաստանում չեն ծնվում, իսկ հայրենիքի փրկության պայքարի թեժ պահին վերջիններս նախընտրում են իրենց անձնականը՝ գրողի ծոցն ուղարկելով թե հայրենիքը և թե դրա համար տարվող պայքարը։
Ի դեպ, մեր տեղեկություններով Ռոբերտ Քոչարյան կարգադրել է որդուն շուտ չվերադառնալ Հայաստան։
Ռոբերտ Քոչարյանը որդուն՝ Լևոնին խորհուրդ է տվել այնքան մնալ ԱՄՆ-ում, մինչև իրեն՝ Լևոնին գրեթե կմոռանան, իսկ տապալված շարժման ամբողջ պատասխանատվությունը կմնա Իշխան Սաղաթելյանի վրա։
![]()