![]()
Ահազանգ.
Կեչառիսի վանական համալիրի հարևանությամբ, գրեթե վանքին կպած անհասկանալի շինություն է հայտնվել, ինչը տեսանելի խաթարում է պատմամշակութային կառույցի արտաքին տեսքը ։ Այս մասին տեղեկացնում է «Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցացիայի» նախագահ` Յաշա Սոլոմոնյանը։
Խնդրին լուծում տալու համար Սոլոմոնյանը գրառումով դիմել է Կոտայքի թեմի առաջնորդարան և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն։
«Նկարում Կեչառիսի վանքն է, իսկ այ թե ինչ է նկարի ձախ կողմում բուսնած անճոռնի «բուտկան», պարզ չէ։
Ո՞վ է թույլ տվել պատմամշակութային, կրոնական կառույցին այդքան մոտ, կառույցի արտաքին տեսքն ու միջավայրը խաթարող նման «գարաժի» կառուցումը, ի՞նչ իրավունքով, ի՞նչ նպատակով…
Հուսամ, պարզաբանում շուտով կստանանք»,- գրել է Սոլոմոնյանը կից ներկայացնելով շինության լուսանկարը։
![]()
Պահանջում ենք խնդրին անհապաղ լուծում տալ։
Անընդունելի է համարվում նման անփույթ վերաբերմունքը պատմական և մշակութային արժեքների հանդեպ ։
Հիշեցնենք ,որ Կեչառիսի վանական համալիրը, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Կառուցվել է 11-13-րդ դարերում, և հանդիսանում է միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Վանական համալիրը ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
![]()
![]()
![]()