Մոսկվայում կայացավ ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ