![]()
Ռուսաստանի և Բաքվի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից հետո հայտարարվել է, որ կողմերը պայմանավորվել են երկու երկրների մեդիա կառույցների միջև սերտ համագործակցության շուրջ։
Հիշեցնենք, որ վերջերս Բաքուն դադարեցրեց ռուսական պետական РИА Новости-ի հեռարձակումը այն բանից հետո, երբ գործակալությունը հրապարակեց հարցազրույց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ։
Բաքվի բողոքից հետո գործակալությունը հեռացրեց հարցազրույցը։
Ռոսիա պետական մեդիա համակարգի գլխավոր խմբագիրը Մարգարիտա Սիմոնյանն է։ Նա ժամանակ առ ժամանակ հիշում է թուրքերի կողմից ցեղասպանության ենթարկված իր տատիկներին, իսկ մնացած ժամանակ փորձում է Հայաստանը ենթարկել ռուս-թուրքական ծրագրերին։
Եվ ահա, ըստ միջպետական համաձայնագրի՝ Մարգարիտա Սիմոնյանը պետք է սերտ համագործակցի Բաքվի մեդիա կառույցների հետ։
![]()