Մշակվող օրենսդրական փոփոխությամբ ոչ սահմանված վայրում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն․

Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը։ Շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Գրառման մեջ նաև ասված է․

«Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում։

Հ.Գ. Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի գործողության հասցեն հայտնաբերվել է, և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի՝ ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ