Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց

Երևանյան լճի մաքրման աշխատանքներին զուգահեռ լճի վրա տեղադրվել է աղբաորսիչ ցանց, ինչը հնարավորություն է տալիս մաքրել կոշտ աղբը. շուտով կտեղադրվեն եւս մի քանիսը. ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Խնդրում և հորդորում եմ պատասխանատու լինել մեր շրջակա միջավայրի մաքրության նկատմամբ եւ աղբը թափել միայն սահմանված վայրերում։

Հ․Գ․ Վերջին օրերին համացանցում լայն տարածում ստացած տեսահոլովակի

գործողության հասցեն հայտնաբերվել է և կենցաղային աղբը մոտակա ջրատարը թափող քաղաքացու նկատմամբ կազմվել է արձանագրություն:

Այս պահին իմ նախաձեռնությամբ մշակվում է օրենսդրական փոփոխություն, համաձայն որի ոչ սահմանված վայրերում աղբ թափելու համար տուգանքները կխստացվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ