![]()
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ ռիսկեր է պարունակում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած ճեպազրույցում։
«Ադրբեջանը հանդես է գալիս այն տեսակետից, որ հակամարտությունն անցյալում է, և որ ամուր խաղաղության համար անհրաժեշտ է համագործակցություն։
Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ վտանգներով»,- նշել է այդ երկրի պաշտոնյան:
![]()