Թագուհի Թովմասյանը Ջհանգիրյանի ձայնագրության սղագրությունն ուղարկելու է միջազգային կառույցներին

Ռուբեն Վարդազարյանի կողմից հրապարակված ձայնագրությունը, Թովմասյանի գնահատմամբ, տպավորություն է ստեղծում, թե Հայաստանում արդարադատությունն իրականացվում է ոչ թե դատարանում, այլ «հացի սեղանի շուրջ», դատավարության» լեզուն էլ ոչ թե հայերենն է, այլ քրեական ենթամշակույթին հարիր ժարգոնը։

«ԵՎ գործընկերներիցս գնահատականներ եմ խնդրելու այն մասին, թե ինչպես կարող է իրեն ժողովրդավար հռչակած երկրում Բարձրագույն դատական խորհուրդը միջամտել որևէ մեկի քրեական գործին, քաղաքական նկատառումներից ելնելով սպառնալ վերջինիս, և այս ամենի նպատակը լինի բացառապես քաղաքական իշխանության պահպանումը»,– ֆեյսբուքում գրել է պատգամավորը։

Նա նաև հայտնում է, որ ուշադրությամբ հետևելու է այս գործի քննությանը, քանի որ արդար դատաքննության իրավունքը ոչ միայն պետք է երաշխավորվի գործնականում, այլ նաև տեսանելի լինի հասարակության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ