«Վանեցյանը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին»․Դավիթ Խաժակյան

Վանեցյանը պատրաստվում է քաղաքապետի ընտրություններին, «Պատիվ ունեմ»-ում մնալու դեպքում, թեկնածուն նա չէր լինի։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանը։

«Վանեցյանի հաշվարկը սխալ է, իշխանությանը դեմ արտահայտվող ընտրազանգվածը կընտրի ՀՀԿ-ի, «Հայաստան» դաշինքի թեկնածուին, չի ընտրի Վանեցյանին։ Նա լավ հասկանում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքում Երևանի քաղաքապետի թեկնածուն ինքը չէր լինելու, այլ Տարոն Մարգարյանը»,-նշել է Խաժակյանը։

Նա անդրադարձել է նաև Ջհանգիրյան-Վարդազարյան զրույցի ձայնագրությանը, ապարանյան հրաձգությանը։ Խաժակյանի կարծիքով, իշխանությունների գիծը պատերազմից հետո հիմնականում ճիշտ է, խաղաղության բանակցությունների դուռը չենք կարող փակել, դա չի ընկալի միջազգային հանրությունը և ռիսկեր կառաջացնի Ադրբեջանի կողմից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ