Ռուսական և թուրքական զինվորական պատվիրակությունները բանակցել են Մոսկվայում

Հունիսի 21-ին Մոսկվայում Թուրքիայի ու Ռուսաստանի զինվորական պատվիրակությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել, որոնց ընթացքում քննարկվել է ուկրաինական նավահանգիստներում սպասող, հացահատիկներով բեռնված նավերի դուրսբերման հարցը:

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ թուրք և ռուս գեներալների ղեկավարությամբ անցկացված հադիպումը կառուցողական է եղել ու անցել բավականաչափ դրական մթնոլորտում:

Կողմերը համաձայնության են եկել խնդրի լուծման նպատակով առաջիկայում Թուրքիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու ՄԱԿ-ի պատվիրակությունների մասնակցությամբ հանդիպում ունենալ։

Քննարկվել է նաև Բորիսպոլի օդանավակայանում արգելափակված թուրքական ՌՕՈւ-ին պատկանող ինքնաթիռների՝ անվտանգ կերպով Թուրքիա հասցնելու խնդիրը:

Նշվում է նաև, որ Մոսկվայի հանդիպումն արդեն կոնկրետ արդյունք է տվել, այն է՝ Մուլիուպոլի նավահանգստից դուրս է եկել թուրքական «Azov Concord» բեռնատար նավը, որն օրեր շարունակ արգելափակված էր այնտեղ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ