![]()
Araratnews.am-ը ներկայացնում է փաստաթղթեր, ըստ որոնց՝ 2008-2014 թվականները ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ ընդունվել են որոշումներ, որտեղ չի նշվում Արցախի Հանրապետություն, այլ Արցախի տարածքը՝ Ադրբեջանի անվանմամբ է ներկայացվում:
Մարտունի —Վարդենիս—Ադրբեջանի Հանրապետության սահման,
Գորիս—Ադրբեջանի Հանրապետության սահման:
Այս ձևակերպումը տրված է 2008 թվականի փետրվարին՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք և ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, որը ուժի մեջ է մնացել մինչև 2014 թվականը:
Ընդունման ամսաթիվը-10.01.2008
Ստորագրող մարմինը ՀՀ վարչապետ 25.02.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 06.03.2008
Ուժը կորցնելու ամսաթիվը 05.04.2014
Որոշումը վերաբերել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելուն, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային անվանացանկը հաստատելուն: Որոշմամբ նաև ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» N 475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության մարզային ենթակայության և համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշումները:
2014 թվական – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան
Նույնաբովանդակ որոշմամբ՝ անվանացանկը հետևյալ ձևակերպմամբ՝
Մարտունի—Վարդենիս—ԼՂՀ սահման
Գորիս—ԼՂՀ սահման
Ընդունող մարմինը ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 13.02.2014
Ստորագրման ամսաթիվը 18.03.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 05.04.2014
Ընդունվել է որոշում՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու: Որոշմամբ նաև ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի տասի N 112-Ն որոշումը:
2022 թվական— ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
Պայմանագիր — ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կարիքների համար ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2022/8Շ ծածկագրով (Գորիս) – Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման հրավեր:
Փաստացի Արցախը Ադրբեջան ճանաչող Քոչարյանն ու Սարգսյանն այսօր կոկորդ են պատռում, թե ասեք, Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Իրենք իրենց ստորագրություններով Արցախը վաղուց ճանաչել են Ադրբեջանի կազմում: Կասեք մանրուք է, իհարկե, բայց սատանան մանրուքների մեջ է: Այսպիսի փաստաթղթերով են նրանք Արցախն ուրացել ու Արցախին անվանել Ադրբեջան:
![]()
![]()
![]()
![]()
![]()