Մահացել է «Фабрика звёзд» նախագծից հայտնի Պիեռ Նարցիսը

Մահացել է ռուսաստանաբնակ հայտնի երգիչ Պիեռ Նարցիսը: Նա 46 տարեկան էր: Այդ մասին հայտնել է նրա կինը՝ Վալերիա Կալաչևան:

«Շնորհակալ եմ միասին անցկացրած ժամանակի համար: Պիեռ, Նարցիս, Լորենցո, Պա… Դու հավերժ կլինես մեր սրտերում և աղոթքներում:

Շնորհակալություն մեր գեղեցիկ դստեր համար: Հանձնում եմ քեզ Ամենակարողին: Բարություն, խաղաղություն և սեր»,- գրել է Կալաչևան։

Երգչի կինը չի նշել մահվան պատճառը: Հավելենք, որ հայ հանդիսատեսին Պիեռ Նարցիսը հայտնի էր «Фабрика звёзд» նախագծից: 2000-ականներին նրա երգերը մեծ մասսայականություն էին վայելում:

Ի դեպ, նա երգ էր կատարել նաև Արամ Ասատրյանի երգի հիման վրա:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ