«Ընդդիմությունը Գիքորն է, ռազմավարական դաշնակիցը՝ Բազազ Արտեմը».Ռուբեն Մեհրաբյան

Ադրբեջանն այնուամենայնիվ չի ցանկանում հարաբերությունները տանել մի ռեժիմ, որտեղ կասվի` առճակատում չկա: «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը:

Մեհրաբյանը կարծում է, որ Ալիևին անհրաժեշտ է ձեռքերի ազատություն, որպեսզի նա կրակի, երբ ուզի. «Ալիևի կրակոցի շահառուն Մոսկվան է: Մոսկվան մեր տարածաշրջանում է, որ փրկի արցախահայությանն ու Հայաստանը: Ալիևը մասնակցում է Մոսկվայի բեմականացմանը` որպես բութ գործիք ընդդեմ Հայաստանի»:

Մեհրաբյանի խոսքով` տարածաշրջանում ապակայունացման դեպքում Հայաստանը կհայտնվի ոչ շահեկան դիրքում, չունենք դաշնակիցներ:
Դիտարկմանը, թե խորհրդարանական ընդդիմությունը պնդում է, որ մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, Մեհրաբյանը արձագանքեց. «Այս ընդդիմությունը Գիքորն է, իսկ ռազմավարական դաշնակիցը Բազազ Արտեմն է, որը կարող է սիլա քաշել, եթե գծից շեղվեն: Ռուսաստանը ռազմավարական դաշնակից չէ, շան որդի է»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ