«Մանդատը վայր դնելու Վանեցյանի որոշումը 2 բան է փաստում․»․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Մանդատը վայր դնելու Վանեցյանի որոշումը 2 բան է փաստում:

1) Իշխանափոխության պահանջով փողոցային պայքարը տապալված է:

2) Ընդդիմության մեջ կա խորը տարաձայնություն:

Իրականում այն իրավիճակը, որում հայտնվելուց հետո ստպված եղավ մանդատը վայր դնել, ստեղծել էր հենց Վանեցյանը:

Նախ կեղծ օրակարգով փողոցային շարժում սկսեց, իսկ շարժումը տապալվելուց հետո էլ հայտնվեց փակուղում, ԱԺ նիստերից բացակայությունների քանակն էլ վաղուց անցել էր թույլատրելի շեմը: Արդյունքում ստիպված եղավ վայր դնել մանդատը:

Ի դեպ, Վանեցյանը դեռ ծիծեռնակն է այն ամենի, ինչ սպասվում է իշխանափոխության պահանջով փողոցային շարժման առաջնորդներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ