Գողացել են Տիկնիկային թատրոնի մուտքի զանգն ու Խնկո Ապոր գրադարանի բրոնզաձույլ գրքերից մեկը

Գողացել են Երեւանի Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի մուտքի մոտ տեղադրված զանգը։ Այս մասին գրառում է կատարել թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը: Բաբայանը «Հայկական ժամանանկի»-ի հետ զրույցում հայտնեց, որ դիմել են ոստիկանություն:

«Մենք այսօր ենք հայտնաբերել, որ չկա, բայց գուցե շուտ են տարել, քանի որ շաբաթ կիրակի թատրոնը չէր աշխատում: Մուտքի մոտ էր այդ զանգը կախված, երեխաներին շատ էր ուրախացնում: Բրոնզաձույլ մաքուր եկեղեցական զանգ էր»,-ասաց նա:

Բաբայանը նաեւ հայտնեց, որ այսօր ոստիկանություն դիմելուց հետո պարզվել է, որ գողացել են նաեւ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի բրոնզաձույլ գրքերից մեկը: «Ենթադրաբար նույն մարդիկ են եղել եւ նույն ժամին: Սրբությունների պակաս…»,-ասաց Բաբայանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ