«Ընդդիմությունը զբաղված է ցանկացած դժբախտ դեպք քաղաքականացնելով և կապելով իշխանության հետ, ինչն առնվազն անբարոյականություն է».Արթուր Հովհաննիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել որին կիից գրել է.

Ընդդիմադիր պատգամավորները և նրանց հետ փոխկապակցված շրջանակները կրկին զբաղված են ցավի ու ողբերգության կապիտալիզացիայով՝ երկրում տեղի ունեցած ցանկացած դժբախտ դեպք քաղաքականացնելով և կապելով իշխանության հետ, ինչն առնվազն անբարոյականություն է:

Հիշեցնենք,որ այսօր իր ճեպազրույցում պատգամավորը անդրադարձել է Ապարանում կատարված միջադեպին և ասել. «Միջադեպը որևէ կերպ քաղաքական ենթատեքստ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Արագածոտնի մարզում տեղի ունեցած կրակոցներին:

«Ընդդիմադիր շրջանակների կողմից փորձ է արվել սա ներկայացնել որպես քաղաքական գործընթաց, ինչին ի պատասխան՝ մեր կողմից հստակ պարզաբանում է հնչել, ոստիկանությունը հայտարարություն է տարածել. հավելելու ոչինչ չունեմ»,- նշել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ