Նարեկ Մանթաշյանին վիրահատել են

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր։ Այսօր Ն․ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց և ենթարկվել վիրահատության։

Բժշկական չափանիշի տեսանկյունից ծագած առողջական խնդիրները կալանքի հետ անհամատեղելի են։

Վիրահատությունից հետո դատարան կներկայացնենք կալանքի հետ անհամատեղելիությունը պարզելու վերաբերյալ փորձաքննություն նշանակելու միջնորդություն»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ