«Վանեցյանի *****ն էլ ընդեղ․․․»․ Իշխան Սաղաթելյանը Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելու մասին

Ինչպես ավելի վաղ հայտնեցինք, այսօր ԱԺ  ընդդիմադիր պատգամավոր Արթուր Վանեցյանը դիմում է ներկայացրել մանդատից հրաժարվելու մասին։  Բնականաբար Վանեցյանի այս քայլը հերթական անգամ ապացույցն է այն ամենի, որ ընդդիմության  փողոցային պայքարն   արդեն իսկ տապալվել է։

Իրականում սա բավականին ծանր հարված էր փողոցային շարժման առաջնորդների համար,  քանզի  սրանով Վանեցյանը ազդարարեց թե ընդդիմության փողոցային  շարժման տապալման մասին և թե ընդդիմության ներսում եղած խորը տարաձայնությունների մասին։

Ի դեպ,  Վանեցյանի՝  մանդատից հրաժարվելու մասին լուրը բնականաբար քննարկել են նաև  փողոցային պայքարը շարունակող ընդդիմության առաջնորդները։  Քննարկման ժամանակ  իր կարծիքն է հայտնել նաև Իշխան Սաղաթելյանը։

«Է պարզ էր, որ պտի  թռներ․․․  Վանեցյանի *****ն էլ ընդեղ․․․ խի  ուրիշ բան էիք սպասու՞մ դրանից»,- ասել է Իշխան Սաղաթեյանը՝ անդրադառնալով մանդատը վայր դնելու Վանեցյանի որոշմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ