![]()
Մինչ ՀՀ քննչական կոմիտեն կհայտարարեր Ապարան քաղաքում երկու անձի սպանության դեպքի մի շարք հանգամանքների ու դրդապատճառների մասին, ընդդիմադիր ԶԼՄ-ները, մի շարք ընդդիմադիր գործիչներ ու պատգամավորներ շտապեցին հայտարարել, թե միջադեպը տեղի է ունեցել այն բանի պատճառով, թե ինչ-որ մարդիկ հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, իսկ միջադեպին մասնակցություն ունեն Արագածոտնի փոխմարզպետը, նրա հարազատներն ու իշխող խմբակցության մի պատգամավոր:
Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է Արագածոտնի մարզի բնակիչ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանի հետ։
Նա կոչ արեց ընդդիմադիր շրջանակներին՝ վերջ տալ իրենց ներմուծած բացասական էներգիան տարածել Հայաստանում։
Արա Խուդավերդյանի խոսքով, եթե վարչապետի համար մարդ խփվեր, դա կլիներ Մեղրիից մինչև Կապան լկտի պահվածք դրսևորելու ժամանակ։
«Պաշտոնապես ասվում է, որ օգտագործվել է հրացան, դրան էլ եմ հավատում, որովհետև հրացանի կրակոցից խմբի մեջ կարող են բոլորը վիրավորվել։ Իսկ իրենք միանգամից սկսեցին ավտոմատներից խոսել։ Մի՛ մոռացեք, պարոնայք սրիկաներ, զենքերը, որոնք գցվել էին պատերազմի գոտում, դուք բերեցիք և տեղավորեցիք ձեր տակ՝ զինված հեղաշրջում անելու համար»,- ասաց Արա Խուդավերդյանը։
Մանրամասն տեսանյութում
![]()