«Կեղտի մեջ կորում է». քաղաքապետը՝ Սարյան փողոցում իրավիճակի մասին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գործակարգավարական այսօրվա նիստում կրկին անդրադարձավ Երևանի մաքրությանը, մասնավորապես, Սարյան փողոցում տիրող իրավիճակին:

«Ինձ համար պարզապես անհասկանալի է՝ Սարյան փողոցով քայլում ես, սրճարաններ են, հենց դրանց մոտ՝ մայթի վրա, կեղտի մեջ կորում է: Չհաշված այն կանաչապատ տարածքը, բորդյուրային թփեր են դրված, նստողները երևի ծխում են ու գցում կանաչ տարածքի մեջ, դա էլ է կեղտոտ:

Մենք ունենք ավագանու համապատասխան որոշում, որ իրենց դիմացը պետք է բարեկարգեն, ու այնտեղ ոչ մի տնտեսվարող նորմալ չի խնամում, բացի մեկ-երկուսից»,- ասաց քաղաքապետը: Սարգսյանն առաջարկեց Սարյան փողոցում էլ մի շաբաթօրյակ անել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ