![]()
Վանաձոր խոշորացված համայնքում սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է շուրջ 2.5 մլրդ դրամի աշխատանքներ իրականացնել, որոնք էականորեն կբարելավեն համայնքի սոցիալ-տնտեսական կյանքը։ Սակայն պարզվում է ընդդիմությունը ամեն կերպ փորձում է խոչընդոտել այս ծրագրերի իրականացմանը։ Ավագանու ընդդիմադիր անդամները քաղաքական շահերից ելնելով արգելակում են այս ծրագրերի մեկնարկը՝ չմասնակցելով ավագանու նիստերին, բոյկոտելով դրանք։
Հայրենիքի փրկության, ժողովրդի բարեկեցության մասին անընդհատ «անհանգստացող» ընդդիմադիրները երբ գալիս է առարկայական աշխատանք կատարելու և ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու ժամանակը, նրանք դառնում են թիվ մեկ խոչընդոտը՝ դրանով հերթական անգամ ապացուցելով, որ հասարակությունը իր խնդիրներով երբևէ չի հուզել ընդդիմադիր գործիչներին, և նրանց միակ նպատակը իշխանության հասնելն է։
Առաջիկայում Վանաձորում հրավիրվելու է ավագանու նիստ, ընդդիմադիրների ձեռամբ դրա չկայացումը կրկին հետաձգելու է կենսական ծրագրերի մեկնարկը։ Համայնքի բնակիչները պետք է պարզորոշ իմանան, թե ինչու իրենց խնդիրները լուծում չեն ստանում և ինչ շահեր են իրականում սպասարկում ընդդիմադիր ավագանու անդամները։
![]()