![]()
Երեկ երեկոյան Ապարանի Նիգավան համայնքում արյունալի միջադեպի հետևանքով վիրավորներից ևս մեկը մահացավ այսօր առավոտյան։ Yerevan.Today-ի տեղեկություններով, մահացածն Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանի քրոջ որդին է։
Քաղաքապետարանից հաստատել են տեղեկությունը՝ մանրամասնելով, որ 28-ամյա Տիգրան Հարությունյանը ամուսնացած չէր, աշխատում էր Գնթունիքում, որը պատկանում է Ապարանի համայանքապետի ընտանիքին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ զինված միջադեպ էր տեղի ունեցել։ Այդ ընթացքում հնչել էին կրակոցներ, գործադրվել էր որսորդական հրացան: Տուժած 7 տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է երեկ գիշեր, մյուսը՝ ավելի ուշ:
Որոշ լրատվամիջոցներ դեպքի մասին հրապարակումներում նշում են, որ վեճը տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից մեկի հարազատների, Արագածոտնի փոխմարզպետի հորեղբոր որդու և ապարանցի մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով վերոնշյալ մարդիկ կրակել էին երիտասարդների վրա։ Այս տեղեկությունը հերքել են պատգամավորն ու ոստիկանությունը:
![]()
![]()