Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է․ ՀՀ ՈՍ

Նիգավանում տեղի ունեցած միջադեպի պատճառը կենցաղային է

Հունիսի 19-ին’ ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով’ գործադրվել է որսորդական հրացան:

Տուժած վեց տղամարդիկ տեղափոխվել են տարբեր բժշկական կենտրոններ: Նրանցից մեկը մահացել է:

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ: Տեղեկացնում ենք, որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին’ պատճառը կենցաղային է:

Դեպքին առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ