Ավանում ծեծի են ենթարկել Տարոն Մարգարյանին

MediaNews-ի հավաստի աղբյուրների պնդմամբ օրեր  առաջ  Ավան վարչական շրջանում ծեծի են ենթարկել Տարոն Մարգարյանին։  Դեպքը տեղի է ունեցել հունիսի 5-ին։  Մեզ հասած տեղեկությունների համաձայն նախ վիճաբանություն է եղել  դեռահասների միջև, այնուհետև  վեճին խառնվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հայհոյանքներ է հնչեցրել բոլոր հավաքվածների հասցեին, ինչից հետո ծեծկռտուք է սկվել։

Մեր աղբյուրի հավաստմամբ ծեծկռտուքի մասնակիցները լկտի պահվածքի համար հասցրել են լավ դաս տալ Տարոն Մարգարյանին։

Ի դեպ, ծեծկռուքը տեղի է ունեցել հեց այն նույն օրը, երբ  ՀՀԿ-ականները Տարոն Մարգարյանի շքեղ առանձնատան լողավազանում «հայրենիք էին փրկում», էդուարդ Շարմազանովն անգամ լուսանկար էր հրապարակել։

Շարմազանովի հրապարարակած լուսանկարը՝ ստորև։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ