«Տեսնես ո՞ր լրատվականը ավելի անբարոյական սուտ կգրի Արագածոտնի ողբերգական դեպքի մասին»․ Վահագն Ալեքսանյան

ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տեսնես ո՞ր լրատվականը ավելի անբարոյական սուտ կգրի Արագածոտնի ողբերգական դեպքի մասին։

Այս պահին, իհարկե, հստակ առաջատար կա, բայց մինչև առավոտ հուժկու պայքար է գնալու առաջատարի տեղի համար»։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում։ Նշվում է, որ ժամը 20:30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի: Վիրավորներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ 6 հոգի տեղափոխվել են. մի մասը՝ Երևանի «Արմենիա», մի մասը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոններ:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ