Երեք երեխայի մայրը փորձել է ինքնասպանութուն գործել սոցիալական խնդիրների պատճառով

Երևանում 33–ամյա կինը փորձել է ինքնասպանություն գործել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայողներին քաղաքացին հայտնել է, որ մի կին անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ցած նետվել:

Ծառայողներին հաջողվել է կնոջը մեծ դժվարությամբ վտանգավոր եզրագծից տեղափոխել անվտանգ վայր: Լրատվամիջոցին կնոջ ազգականները հայտնել են, որ նա 33 տարեկան է, երեք երեխայի մայր,և սոցիալական խնդիրներից դրդված, փորձել է ինքնասպան լինել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ