«Երբ ակվարիումի ջուրը փոխում են, դրանից, իմանում ես, գուպպին լոքո չի դառնում, մաքսիմում կիլկա». Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Երբ ակվարիումի ջուրը փոխում են, դրանից, իմանում ես, գուպպին լոքո չի դառնում, մաքսիմում կիլկա։

Երեկ՝ ժամը 19:30-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հրավիրել էր համապետական հանրահավաք:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ժամը 20:10-ի դրությամբ հանրահավաքին մասնակցողների թիվը եղել է շուրջ 2600-2700:

Հանրահավաքին հաջորդել է ընդդիմադիր ուժերի երթը, որին մասնակցել է շուրջ 2200-2300 մարդ:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ որոշել են հրապարակից հանել մայիսի 1-ից տեղադրված վրանները, անցնել նոր ռազմավարության:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ