![]()
«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանի գրառումը․ «Չալարեցի ու թվային վերլուծություն կատարեցի։
Անցած տարվա ընտրություններում ռևանշիստների երկու դաշինքների օգտին քվեարկեցին 148 658 երևանցիներ, որը կազմում է բոլոր ընտրողների 44%-ը։
Քառասունհինգ օրերի ընթացքում Ֆրանսիայի հրապարակում ամենաշատը հավաքվել է 12 000 մարդ, որը կազմում է իրենց ընտրողների 8%-ը, իսկ սովորաբար հավաքվել է 2000-5000 մարդ՝ 1,3-3,4%։
Մեկ տարվա ընթացքում հակապետական գործունեության ու Ազգային ժողովում անգործության, իրենց խուժանի պահվածքի շնորհիվ այնքան մաշվեցին, որ նույնիսկ իրենց ընտրողներն են մերժում իրենց;
Այսքանից հետո պոռոտախոսել, թե իրենք ներկայացնում են հարյուրհազարների շահերը, ընդամենը տխմարություն է;
Կարծում եմ, որ իրենք էլ են կատարել նման վերլուծություն, դրա համար էլ հավաքեցին բեռները:
Քառասունհինգ օրը շա՞տ չէր դա հասկանալու համար։
Ծանծաղամիտների համար գուցե՝ ոչ»:
![]()