Թափուր հաստիք վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ՝ Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-1-Մ1-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքէջից։

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ համապատասխան մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողները, որոնք բավարարում են հայտարարված թափուր պաշտոնի անձնագրի պահանջներին:

Վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության գլխավոր մասնագետի (ծածկագիրը՝ 06-1-Մ1-3) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը ՝

  • 1. դիմում (առցանց),
  • 2.անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսանկար (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցվում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսանկար),
  • 3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսանկար,
  • 4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսանկար,
  • 5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսանկար,
  • 6. լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2022 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256623 ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից

ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐ

  • Խնդրի լուծում
    https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
  • Հաշվետվությունների մշակում
    https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
  • Բարեվարքություն
    https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/3.pdf

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ

  • «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
    (Հոդվածներ՝ 6 , 9, 10, 11, 12, 17,18, 19, 20, 21, 22, 23, 24, 38)
  • «Հանրային ծառայության մասին» օրենք
    (Հոդվածներ՝ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 12, 14, 15, 31, 33)
  • «Գրավոր խոսք», ուսումնական ձեռնարկ, Վազգեն Գաբրիելյան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան 2012թ
    (Էջեր 70-74, 94, 173, 221, 224, 227, 245-250, 258)
  • Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան, Երևան 2012
    (§1.1, §1.2, §1.3, §1.5, §2.1, §6.1, §6.2)
  • «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք
    (Հոդվածներ՝ 5, 33, 36, 39, 40, 44, 65, 66, 67, 68, 69, 85, 92, 93, 114, 116, 119, 125, 145)
  • ՀՀ Սահմանադրություն
    (Հոդվածներ՝ 89, 93, 99, 105, 113, 129, 147)
  • «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենք
    (Հոդվածներ՝ 4, 6)
  • 06-1-Մ1-3 ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշում
  • Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 20.06.2022թ.:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ