«Մինչև վերջին կոպեկը փակվելու ես․․․»․ Քոչարյանն Իշխան Սաղաթելյանից հետ է ուզում ծախսած փողերը

Ավելորդ է անգամ խոսալ այն մասին, որ  ընդդիմության փողոցային շարժումը վաղուց իսկ մարած է։  Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդդիմության գործողություններն ընդամենը փրփուրներից կախվելու փորձեր են։  Ի դեպ, մի քանի անգամ նաև հայտնել ենք, որ ընդդիմության առաջնորդները միմյանց են մեղադրում շարժումը տապալելու համար։

Այս հարցի շուրջ օրերս Ռոբերտ Քոչարյանը խոսակցություն է ունեցել Իշխան Սաղաթելյանի հետ։ Քոչարյանը Իշխան Սաղաթելյանին  մեղադրել է մեծ-մեծ խոստումներ տալու, ապա շարժումը տապալելու համար։  Ինչին ի պատասխան  Իշխան Սաղաթելյանը փորձել է արդարանալ, թե իբր շարժումը չի արել, ու փողոցային պայքարը դեռ շարունակվում է։  Սակայն Ռոբերտ Քոչարյանը սպառնացել է Իշխան Սաղաթելյանին, որ շարժումը վերջնական տապալելու դեպքում նրանից պահանջելու է այն փողերը, որ Քոչարյանը ծախսել է փողոցային պայքարը կազմակերպելու համար։

«Իշխան, լավ  իմացիր, մինչև վերջին կոպեկը փակվելու ես․․․»,- ասել է Քոչարյանը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ