![]()
Իրեն հայրենիքի փրկիչ հռչակած Գեղամ Մանուկյանն այսօր հարսանիքի էր մասնակցում։ Այս մասին վկայող տեսանյութ է անգամ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։
Ի դեպ, սա նույն դաշնակ Գեղամն է, որ հայտարարում էր, որ ամեն ինչ անելու է հանուն հայրենիքի փրկության ու ոչ մի քայլ հետ չի անելու։ Բայց արի ու տես, որ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելուց հետո իրենց զերծ չի պահում ոչ մի հաճույքից, դե հայրենիքը կսպասի, հավանաբար պետք չէ շտապել հայրենիքի փրկության հարցում։ Սա է դրոշ վառող դաշնակ Գեղամի հայրենասիրությունը և նրա ընտրած հայրենիքի փրկության ճանապարհը։
![]()