«Մենք Ուկրաինա չենք ներխուժել». Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հարցազրույց է տվել BBC-ին, որտեղ, ռուս-ուկրաինական պատերազմի մասին խոսելիս, ասել է հետևյալը.

«Մենք չենք ներխուժել Ուկրաինա. ռազմական հատուկ գործողության մասին հայտարարել ենք, երբ ուրիշ միջոց այլևս չէր մնացել՝ Արևմուտքին բացատրելու, որ վերջինը զբաղվում է հանցավոր գործունեությամբ՝ Ուկրաինային ներքաշելով ՆԱՏՕ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ