Եվրոպական խորհրդի նախագահը Երևանում է. նա ժամանել է ԱԳ նախարարություն

Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ժամանել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Հիշեցնենք՝ Բուրիչի այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ նաև ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի, Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի և արդարադատության նախարարի հետ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ