Այս ընդդիմության վարչապետի ցանկացած թեկնածու քաղաքական դիակ է.

Մոտ մեկուկես ամիս Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմությունը նախօրեին գիշերը հեռացրել է Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները։Ֆրանսիայի հրապարակում վերականգնվել է երթևեկությունը:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի և փաստաբան Վահագն մարտիրոսյանի հետ:

Ալեքսանյանի խոսքով՝ ընդդիմությունը չի ուզում ընդունել, որ իրենք մերժված են․ «Քոչարյանն ինքն իրեն չի կարողանում համոզել, որ մերժված է: Ընդդիմությունը անում է դատապարտելի արարքներ, նրանք բռնության կրողներ են: Հայկ Մամիջանյանը լուրջ է ընդունել, որ ինքը փրկիչ է:

Վահագն Մարտիրոսյանի դիտարկմամբ էլ՝ ընդդիմությունն իրեն այնքան մաշեց, որ քոքը չեն գտնում․ «Մեռելները չունեն քաղաքական օրակարգ, նպատակը մեկն է՝ իշխանազավթում: Ընդդիմությունը վարչապետի թեկնածուի ինչ անուն էլ հնչեցնեն, այդ մարդուն քաղաքական դիակ են սարքելու»:

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ