![]()
Այսօր 44-օրյա պատերազմում զոհված Հասմիկ Արզումանյանի ծննդյան օրն է։ Կլրանար նրա 37 տարին։ Կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանը ՀՀ զինված ուժերում էր 2014 թվականից: Ծառայակիցները հատկապես կարևորում էին նրա կազմակերպչական մեծ ջիղը, որի շնորհիվ կրտսեր սերժանտը բազմաթիվ նախաձեռնություններ էր հեղինակում: Ասում են` մարդիկ իրենց մոտալուտ մահը կանխազգում են։ Այդպես է, թե ոչ, սակայն Հասմիկ Արզումանյանի ֆեյսբուքյան էջի վերջին գրառումներից մեկը հենց այդ մասին էր.
Ծնվում ես գալիս, ոչինչ չես բերում
Հեռանում գնում` ոչինչ չես տանում
Թողնում ես միայն անունդ քարին,
Որ հավերժ հիշեն, ամեն մի տարին….
![]()
![]()