«Շարժումը պետք է տարածվի ամբողջ Հայաստանով.այս շարժման պարտությունը ժողովրդի պարտությունն է».Իշխան Սաղաթելյան

«Դադար վերցնելու, հետքայլի և այլնի մասին խոսակցություններն ընդամենը խոսակցություն են. մենք շարժումն ընդլայնելու ծրագիր ունենք, որի աշխատանքները մեկնարկած են»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Խոսելով վրանները հանելու մասին՝ նշել է, որ շարժումը վրանների համար չէր, վրաններն էին շարժման համար. «Հսկայական արդյունք ենք ունեցել այդ վրանները տեղադրելով և պայքարը կազմակերպելով:

Եկել էր մի պահ, որ պետք է գնահատեինք ստեղծված իրավիճակի ու վրանների արդյունավետության հարցը»:

Նրա խոսքով՝ եթե կգա ինչ-որ փուլ ու կորոշեն՝ վրաններն անհրաժեշտ են, կաշկանդվածություն չունեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ