«Արցախի կարգավիճակը ինքնանպատակ չէ և կոնֆլիկտի բուն էությունը չպետք է մոռանանք». Արյուսակ Ջուլհակյան

Արցախյան հարցը ի սկզբնաե և միշտ ՀՀ-ի կողմից դիտարկվել է որպես իրավունքի հարց: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցներին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ասաց Արյուսակ Ջուլհակյանը:

Նա նշեց, որ Արցախը ինքնանպատակ չի որոշել, որ պետք է ինոնորոշվի, այլ ինչ-որ պահից սկսած արցախահայությունը սկսել է իրեն անվտանգ չզգալ: «Կարգավիճակը ինքնանպատակ չէ, և արցախյան կոնֆլիկտի բուն էությունը մենք չպետք է մոռանանք: Մենք ելել ենք իրավունքների պաշտպանության պայքարի դեռևս ութսուկաններին, երբ անվտանգության խնդիր է առաջացել արցախահայության համար, շարունակում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ շարժվում են Արցախի ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության երաշխավորման ճանապարհով: «Սրա շուրջ տեղի է ունենում բանակցություններ և ըստ էության կարգավիճակը պետք է բխեցնել այն երաշխիքներից, որոնք կլինեն անվտանգության ապահովման և իրավունքների պաշտպանության համար»,-ասաց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ