![]()
Երեկ՝ հունիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ վրանները հավաքելու մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունից հետո ցուցարարներից շատերն արդեն վանկարկումներով արտահայտեցին իրենց դժգոհությունը։ Այն, որ ընդդիմությունը պարտվեց փողոցային պայքարում, արդեն իկ փաստ է։
Ի դեպ, ընդդիմության հետագա քայլերի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել իր խմբակցության պատգամավորների հետ։ Քոչարյանն իր դժգոհությունն է հայտնել, ասել է որ շատ դժգոհ է պատգամավորների աշխատանքից։
«Սարեր էիք խոստանում, ասում էիք երկիրը շուռ ենք տալու, իշխանություն ենք վերցնելու ․․․ քցեցիք ոտերիդ․․․ դե հիմա կբռնեն մանդատից կզրկեն, նոր կիմանաք։ Մանդատից կզրկվեք, որ ցուցակի հաջորդները գան, ձեզնից էլ հույս չկա, թե մի բան կարաք անեք», ասել է Քոչարյանը Հայաստան դաշինքի պատգամավորներին։
![]()