![]()
«Իշխան Սաղաթելյանը և մեր որոշ գործընկերներ լսել են, հետևել են 2018 թվականին տեղի ունեցող հեղափոխության ընթացքին, այնտեղից հանել են որոշակի բառեր՝ չհասկանալով այդ բառերի իմաստը և այն, թե գործնականում դրանք ինչ նշանակություն կարող են ունենալ, հիմա ուղղակի այդ բառերն օգտագործում են, անտրամաբանական բաներ են խոսում և անում։ Բացի ՀՀ քաղաքացիներին նեղություն տալուց, ուրիշ ինչ տվեց իրենց շարժումը»,- այսօր Civic.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։
Նա նշեց, որ ինքը մեղմ է ասում նեղություն տալը, քանի որ այդ ընթացքում տուժեցին ՀՀ քաղաքացիներ, հարձակվեցին մտավորականների վրա, Գյումրիում ապրող պապիկների վրա։
Պատգամավորի խոսքով՝ այդտեղ կար շատ հստակ բռնություն, վերջին դեպքն ավելի վառ ապացույցն էր, երբ ընդդիմադիրները սկսեցին քարեր նետել և մուրճով հարվածել ոստիկաններին։
Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմությունը թեև ասում է, որ մարտավարություն է փոխելու, սակայն կրկին պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ախր չհասկացան, որ իրենց պնդելով ու պահանջելով չի, պետք է լինի հանրային պահանջ։ Իրենք ասում էին, որ մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնա, մինչև մինչև մեր պահանջը չիրականացվի, իսկ իրենց պահանջը այդպես էլ չստացավ հանրային աջակցություն, որն էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը»։
![]()