![]()
«Հայաստանի կառավարությունը եղել է, կա և կլինի Արցախի կողքին, ինչքան էլ տարբեր շրջանակներ չնկատեն դա կամ էլ փորձեն Հայաստանի և Արցախի միջև հակասություններ սերմանել»,- այսօր՝ Ազգային ժողովում Բյուջե-2021-ի կատարողականի քննարկման իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս նպատակի համար արմատական ընդդիմությունը, որ 1998-2018 թթ․ եղել է իշխանության ղեկին և ԼՂ հարցի բանակցային գործընթացի պատասխանատուն է հանդիսացել, փորձում է ներկայացնել, թե իրենց իշխանությունների տարիներին առաջնորդվել են Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում կարգախոսով ու ռազմավարությամբ և քանի որ այս իմաստով մեր արմատական ընդդիմադիրները հատել են բոլոր հնարավոր սահմանները, ստիպված եմ հիասթափեցնող լուր հայտնել»,- նշեց նա։
«Այդ պնդումները կատարյալ սուտ են, որովհետև բանակցային գործընթացի ողջ պատմության ընթացքում, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը և նրանց քաղաքական արբանյակ Դաշնակցությունը Արցախը ճանաչել են որպես Ադբեջանի մաս և/կամ չեն առաջնորդվել Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում սկզբունքով»,- հայտարարեց վարչապետը։
![]()